Աննա Հակոբյանը Շվեյցարիա է մեկնել սովորական չվերթով, էկոնոմ դասով. պարզաբանում է խոսնակը
Advertisement 1000 x 90

Աննա Հակոբյանը Շվեյցարիա է մեկնել սովորական չվերթով, էկոնոմ դասով. պարզաբանում է խոսնակը

ՀՀ  վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Շվեյցարիայի Համադաշնություն է մեկնել Երևան-Մոսկվա-Ժնև սովորական չվերթով էկոնոմ դասով։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել է Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը՝ պարզաբանելով լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Աննա Հակոբյանը Շվեյցարիա է մեկնել կառավարական ինքնաթիռով, հարկատուների հաշվին:

Աննա Հակոբյանը Ժնևից Երևան նույնպես վերադարձել է Ժնև-Մոսկվա-Երևան սովորական չվերթով, կրկին էկոնոմ դասով։

Աննա Հակոբյան Շվեյցարիա էր մեկնել հոկտեմբերի 11-ին: Ժնև քաղաքում հոկտեմբերի 12-ին վարչապետի տիկինը մասնակցել է շվեյցարական Կարմիր Խաչ կազմակերպության ամենամյա բարեգործական երեկոյին։ Այցի շրջանակում վարչապետի տիկին Հակոբյանը մի շարք հանդիպումներ էր ունեցել:



Նման նյութեր