Բաբկեն Հարությունյան. «Հայաստանում իշխանությունները զոռբայությամբ իրենց կամքն են ուզում թելադրել. Չի ստացվելու»
Advertisement 1000 x 90

Բաբկեն Հարությունյան. «Հայաստանում իշխանությունները զոռբայությամբ իրենց կամքն են ուզում թելադրել. Չի ստացվելու»

Բաբկեն Հարությունյանի գրառումը.

«Նոր իրավիճակ Նորաշենում. Մարզպետը ստիպված է չեղարկել որոշումը

Դատարանը վարույթ է ընդունել Նորաշենի ընտրված համայնքապետ Նորայրի հայցը, որով օրենքի ուժով արդեն իսկ վերացվում է մարզպետի կարգադրությունը, մինչեւ դատարանը վճիռ կկայացնի: Այսինքն մարզպետ Գարիկը ստիպված է չեղարկել համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու իր իսկ որոշումը: Սա որպես սկիզբ, բայց ամեն ինչ դեռ առջևում է` դատարանը դեռ պետք է որոշում կայացնի ավագանու «նիստի» վերաբերյալ, որը ըստ իս քրեական հանցագործության նյութ է` հաշվի առնելով ավագանու հինգերորդ անդամի նիստին չմասնակցելու հարցը, հետևաբար համայնքապետի լիազորությունները դադարեցնելու իրավականությունը:
Գարիկը իր ապօրինությամբ հարվածի տակ դրեց նաև իր անմիջական ղեկավարին ` նախարար Սուրենին, ով «լավով» ուզում էր ծածկել Գարիկի ապօրինությունը: Ոստիկանությանն` էլ չանդրադառնամ, որին օգտագործելով Գարիկը «գրավեց» համայնքապետարանի շենքը:
Հին-նոր, իրականում` խառը, Հայաստանում իշխանությունները զոռբայությամբ իրենց կամքն են ուզում թելադրել. Չի ստացվելու:
Նիկոլի թիվ, մեր օրեր…»:



Նման նյութեր