Կուբայից Հայաստան մուտք գործած 16 տրանսգենդերների հետքերով
Advertisement 1000 x 90

Կուբայից Հայաստան մուտք գործած 16 տրանսգենդերների հետքերով

«ՎԵՏՕ» նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել այն մասին, որ Կուբայից շուրջ 16 անձ է մուտք գործել Հայաստան, որից 14-ը վարակված են ՁԻԱՀ-ով: Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Սարգսյանն էլ իր էջում տեսանյութով էր կիսվել, որտեղ ցույց է տալիս կեսգիշերին մոտ Կառավարության շենքի դիմաց հավաքված մի խումբ տրանսգենդերներ ու մարմնավաճառներ:

Տեսանյութում երևում է, որ մարմնավաճառները խոսում են  օտար լեզվով, ինչից կարելի է ենթադրել, որ նրանք տուրիստական այցով կամ մարմնավաճառությամբ զբաղվելու նպատակով Հայաստան ժամանած մարմնավաճառներ են:

ArmDaily.am-ը փորձեց ոստիկանությունից ճշտել արդյոք քաղաքացիներից բողոքներ ստացե՞լ են, և ոստիկանությունից մեզ տեղեկացրին, որ նմանատիպ բովանդակությամբ ահազանգ ոստիկանության Կենտրոնականի բաժին քաղաքացիներից չի ստացվել:

ԱՆ Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին չունեն նմանատիպ տեղեկություններ.«Սպասում ենք ՁԻԱՀ-ի կենտրոնի պատասխանին»:

Դիմեցինք նաև ԱԱԾ՝ հասկանալու համար, թե արդյոք Կուբայից Հայաստան 16 տրանսգենդեր մուտք գործե՞լ է, թե՝ ոչ, և եթե գործել է, ապա կնո՞ջ, թե՞ տղամարդու անձնագրով: Ինչին պատասխան ԱԱԾ-ից մեզ փոխանցեցին, որ գրավոր հարցում ուղարկենք:

armdaily.am



Նման նյութեր