
Ըստ հեղինակավոր փորձագետ Մին-Չի Կուոյի, iPhone SE 2-ը, որը ծրագրվում է թողարկվել մոտ ապագայում, կարժենա 399 դոլար: Նշվում է, որ հենց այս գինն ուներ iPhone SE-ն վաճառքների մեկնարկին՝ ԱՄՆ-ում:
Ինչպես նշում է վերլուծաբանը, սմարթֆոնն իր դիզայնով նման կլինի iPhone 8-ին: Արդյո՞ք այն կստանա Touch ID կամ Face ID, հայտնի չէ: