
Apple ընկերությունը սկսլե է նոր քաղաքականություն վարել:
Ըստ ստացված տեղեկությունների՝ ընկերությունը իր ծառայություններին, մասնավորապես Apple TV+-ին հրահանգել է իր նկարահանած նախագծերում Չինաստանին չներկայացնել վատ կերպարով: Սա կասկածելի է, քանի որ վերջերս Apple-ը որոշեց Չինաստանի օգտին ջնջել Հոնկոնգի ցուցարարներին օգնող հավելվածը իր օնլայն խանութից:
Շատ լրագրողներ մտածում են, որ Կուպերտինոյի ընկերությունը այսպիսի քայլ է գնացել, որպեսզի իր կոնտենտը չարգելվի Չինաստանի տարածքում, ինչպես դա արվեց 2016 թվականի iBooks Store-ի և iTunes Movies-ի դեպքում: Apple-ի աշխատակիցներից մեկը այս լուրը մեկնաբանելով նշել է, որ նմանատիպ արգելքները նորություն չեն Հոլիվուդի և ֆիլմարտադրության համար: