Ի՞նչ անել, եթե iPhone-ը գրառում է բոլոր վայրերը, ուր դուք լինում եք, ընդ որում, րոպեների ճշտությամբ։ Այսպես ամեն օր։ Lifer.com.ua կայքը գրում է, որ դուք կարող եք և չկասկածել, որ ձեր բջջային հեռախոսը լրտեսում է ձեզ, սակայն այն լռությամբ հավաքում է բոլոր տվյալները, որոնք կարող է։ Apple-ի սմարթֆոնների ամենավտանգավոր և քիչ հայտնի ֆունկցիան մեր տեղաշարժին հետևելն է։ Նա նույնիսկ գիտի, թե որտեղ եք դուք աշխատում և ապրում, որքան ժամանակ եք անցկացնում այս կամ այն վայրում։ Apple ընկերությունը պնդում է, որ այս տվյալները պահպանվում են միայն և միայն սմարթֆոնում։ Սակայն, եթե օգտագործում եք Apple-ի կամ Google-ի քարտեզները, կարող եք վստահ լինել, որ այս ընկերություններից յուրաքանչյուրն անանուն հավաքում է տվյալները։
Այս ֆունկցիան, ի դեպ, բազմաթիվ հայցերի առիթ է դարձել տեխնոլոգիական գիգանտի հետ։ Անձնական կյանքի և տվյալների պաշտպանությամբ զբաղվողները հաճախ են բարձրացնում այս հարցը։ «Եթե դա այդքան օգտակար ֆունկցիա է, ապա ինչո՞ւ է այն գաղտնի,- նշում է Electronic Frontier Foundation-ի տեխնոլոգ Նոյ Շվարցը, – Այդ տեղեկատվությունը կարող է օգտագործվել՝ ձեր գործընկերներին վիրավորելու համար։ Այն կարող է օգտագործել Ոստիկանությունը՝ ձեզ բռնելու համար։ Ձեր տեղաշարժին կկարողանա հետևել ձեր ղեկավարը, եթե հասանելիություն ստանա ձեր աշխատանքային հեռախոսին»։ Որոշակի ճնշման արդյունքում ընկերությունն օգտատերին հնարավորություն տվեց անջատել այս ֆունկցիան։
- Ընտրեք «Կարգավորումներ» հատվածը («Настройки», «Settings»):
- Ընտրեք «Անվտանգություն» հատվածը («Конфиденциальность», «Privacy»)։
- Ընտրեք «Գտնվելու վայրի ծառայություններ» («Службы геолокации», «Location services»)։
- Ընտրեք «Համակարգային ծառայություններ» («Системные службы», «System services»):
- Անջատեք «Ախտորոշում» հատվածը («Геолокационные iAd», «Диагностика», «Diagnpstics»)։
- Ջնջեք արդեն իսկ հավաքված տեղեկատվությունը սմարթֆոնից։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը