Ինչպես գիտենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով սիրում է արտասանել հայ մեծերի ստեղծագործությունները (օրինակներ՝ 1, 2, 3): Այդ ամենից զատ, Փաշինյանն ինքը փորձում է ստեղծագործել և բանաստեղծություններ է գրում, որոնք ոչ միանշանակ են ընկալվում հասարակության կողմից:
AntiFake.am-ին տեղեկություններ են փոխանցվել, որ Փաշինյանի բանասեղծություններն ու այլ ստեղծագործությունները հաջորդ ուսումնական տարվանից տեղ են գտնելու դպրոցականների դասագրքերում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչապետ Փաշինյանը ՀՀ բյուջեից շուրջ 50 միլիոն դրամ է հատկացրել իր «հեղինակած» «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է» երկտողի տարածման համար, ապա օդում կախված լուրերը շատ հավանական են դառնում։
Ամբողջությամբ՝ antifake.am