Առաջին երեխան տիեզերքում կարող է ծնվել հաջորդ 12 տարիներին։ SpaceBorn United-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, դոկտոր Էգբերթ Էդելբրուքն ասել է, որ ընկերությունն աշխատում է առաքելությունների վրա, որոնցում հղի կանայք կկարողանան ծննդաբերել ուղեծրում, տեղեկացնում է PA-ն։
Ներկայում նպատակն այն չէ, որպեսզի հղիությունն անցկացվի տիեզերքում, այլ այն, որ ծննդաբերությունը կատարվի 24-36 ժամում։
Ելույթ ունենալով Դարմշտադտում (Գերմանիա) Asgardia Space Nation առաջին տիեզերական և գիտական կոնգրեսում, Էդելբրուքն ասել է, որ դա տեղի կունենա մինչև 2031 թվականը։
«Առայժմ դա հնարավոր է միայն ստորին մերձերկրյա ուղեծրում (LEO) և հնարավոր է միայն շատ մանրազնին ընտրության դեպքում»,- ասել է նա։
Ապագա մայրիկներին և բուժանձնակազմին ներկայացվող պահանջների թվում են երկու նախորդ անթերի ծննդաբերությունների փորձը և բնական բարձր ճառագայթային տոկունությունը։
SpaceBorn Utd-ը հետազոտում է մարդու վերարտադրման պայմանները տիեզերքում և մասնագիտանում է օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների ոլորտում։