
Որոշումն համաձայն կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ և կհաստատվի դրա անհատական կազմը՝ օպերատիվ–հետախուզական, հետքննչական և հսկողական գործառույթներ իրականացնող աշխատակիցների անձնական օգտագործման ավտոմեքենաները ծառայողական նպատակներով օգտագործելու դիմաց հեղուկ վառելանյութով (բենզինով) ապահովման խնդրի լուծման համար առաջարկություններ ներկայացնելու նպատակով:
Հանձնաժողովի անդամները պարտավոր կլինեն 20-օրյա ժամկետում ՀՀ վարչապետին ներկայացնել օպերատիվ-հետախուզական, հետքննչական և հսկողական գործառույթներ իրականացնող աշխատակիցների անձնական օգտագործման ավտոմեքենաները ծառայողական նպատակներով օգտագործելու դիմաց հեղուկ վառելանյութով (բենզինով) ապահովման խնդրի լուծման համար առաջարկություններ: