Իրավաբան Վահե Գրիգորյանի գրառումը.
«Ձեր էժան տոմսերը կտրեմ ավելի կարևոր ու վտանգավոր հայտարարությամբ.
Այսօր Թուրքիայի և Ադրբեջանի առաջնորդները Բաքվում խոսել են Զանգեզուրը օկուպացնելու և բռնակցելու իրենց մտադրության մասին, այն ներկայացնելով որպես «ադրբեջանական տարածք» իսկ դրա գրավումը`որպես կարևորագույն խնդիր:
Հատկանշական է, որ սա այս ամսվա մեջ Ալիևի երրորդ ռազմատենչ հայտարարությունն է, որին էլ միացել է նորօրյա Աթաթուրքը` Էրդողանը, ասելով, որ իրենք ամեն ինչ կանեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը «վերականգնելու» համար:
Սիրիայում նոր պատերազմ և ցեղասպանություն սկսած Էրդողանը արդեն ակնհայտ հայտարարում է, որ սատարում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին:
Իսկ այս ֆոնին Հայկական երկու պետությունների միջև նկատվում է բացահայտ «ոչ ջերմ» հարաբերություններ:
Խելքի գալու ժամանակն է, թշնամին պատերազմ է նախապատրաստում և ոչ փոքրամասշտաբ, իսկ սիրիական դեպքերը ցույց տվեցին, որ մեծ տերությունները ու միջազգային կազմակերպությունները բացի դատապարտող հայտարարություններից ոչինչ չեն անում կամ կարճ ասած լվանում են ձեռքերը «Моя хата с краю» սկզբունքով։
Մեր անվտանգության, անկախության և գոյության միակ երաշխավորը Հայոց Հզոր բանակն է և Հայկական երկու պետությունների միասնականությունը:
Խաղաղ գիշեր Հայոց աշխարհի պահապաններին»: