«Էս ձևական կրթական համակարգի վերջը պետք ա տալ». Սամվել Մարտիրոսյան
Advertisement 1000 x 90

«Էս ձևական կրթական համակարգի վերջը պետք ա տալ». Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լավ չեմ հասկանում, թե էս թեման որտեղից ա բուսնել, բայց հայոց պատմություն մարդ պետք ա դպրոցում անցնի։ Ընդ որում նենց չէ, ոնց հիմա է արվում։ Հիմիկվանը պարզապես սերմանում է բացասական վերաբերմունք մեր պատմության հանդեպ՝ լրիվ հաշվապահություն ա։

Համալսարաններում մարդիկ պետք ա մասնագիտություն ստանան։ Քիմիկոսը պետք ա քիմիա սովորի ու դադարի երրորդ շրջանով նույն բանը անցնել (դպրոցում, եթե տեղյակ չեք, փաստացի երկու անգամ են անցնում հայոց պատմությունը, աբսուրդներից մեկն էլ էդ ա)։ Իսկ պատմություն մարդիկ լավ կիմանան, եթե գրքեր գրվեն, ֆիլմեր նկարվեն։ Արկածային գրքեր, որ երեխեքը հավեսով կարդան։

Երիտասարդը մինչև սիրված հերոս չունենա, սիրտը պատմությանը չի կպնի։ Ու էդ հերոսը պետք ա մի հոգի չլինի. դե հասկացաք՝ ում մասին եմ ասում: Իսկ բուհում պետք է մասնագիտանալ։

Կողքից ինչ ասես չեն անցնում, վերջում անգրագետ դուրս գալիս։ Հայոց պատմությունն էլ հետը երրորդ անգամ չեն սովորում։ Էս ձևական կրթական համակարգի վերջը պետք ա տալ»:



Նման նյութեր