SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ՀՀ արտաքին գործերի նախարարություն է դիմել Իրանի ԻսլամականՀանրապետության քաղաքացի՝ 51-ամյա Սաֆար Շամիիյը և հայտնել, որ Ազգային ժողովի նախկին պատգամավորներ, գեներալներ Մանվելը Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, մեկ այլ պատգամավոր Դավթանը, գեներալ Սեյրան Սարոյանի քավոր, գեներալ Ավագ Միքայելյանը, զենքի և հրացանի ուժով իրեն տարիներ առաջ հանել են իր տանից, գյուղատնտեսակն տարածքից և Էջմիածնի շրջանի Արաքս գյուղում գտնվող իր ձկնաբուծարանում ստպել են ու իրենից տարել են մոտ 1000 գլուխ ոչխար, 100 գլուխ կով և 3000 հատ Կամրախայտ տեսակի ձուկ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ԱԳՆ-ից նշված դիմումը փոխանցվել է ՀՀ ոստիկանություն, որտեղից էլ՝ ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ հանգամանքները պարզվում են և փաստի առթիվ էլ նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Շամիիյը այս պահին որպես բանտարկյալ գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Արդյո՞ք նրա հայտնած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, թե ոչ, դա պարզ կլինի նախաքննության ընթացքում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: