
«911» ծառայություն հոկտեմբերի 16-ին, ժամը 13:15-ին տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Կաթնառատ գյուղին հարակից այրվում է անտառածածկ տարածք:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:36-ին, մարվել՝ 17:00-ին:
Կաթնառատ գյուղի «Ղարախաչ» կոչվող հանդամասում այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ: