Էրեբունի-Երևանի» 2801-ամյակի տոնակատարությունների ու դրանց նախապատրաստական աշխատանքների պատճառով այսօրվանից սկսած Երևանի որոշ փողոցներում կդադարեցվի երթևեկությունը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Երթևեկությունը դադարեցվելու է որոշ փողոցներում հոկտեմբերի 17-ի, որոշներում` 18-ի ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ը, ժամը 09:00-ը։
Երևանի քաղաքապետարանը հայցում է երևանցիների ներողամտությունը` պատճառվող անհարմարությունների համար և ներկայացնում փակ փողոցների ամբողջական ցանկը.
- Գևորգ Չաուշի արձանի հարակից տարածք
Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00 - Մազմանյան 22 շենքի մոտից, Բաշինջաղյան 188շ. շենքի մոտից, Մարգարյան 2-րդ նրբ. – Բեկնազարյան փողոցների հատման վայրից
Հոկտեմբերի 17, ժամը14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00 - Մուտքը դեպի Խուդյակովի 222
Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00 - Կոմիտասի 1, հարակից հրապարակ
Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00 - Կոմիտասի 1, Կասյան փողոց, հարակից հրապարակ, դեպի Հակոբ Հակոբյան փողոց իջնող հատված
Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00 - Աղաբաբյան փողոց,
Դավթաշենի կենտրոնական այգու հարակից տարածք
Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00 - Էրեբունի թանգարանի առջևի հրապարակ
Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00 - Բյուզանդ-Սարյան փողոցների հատման կետ
Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00 - Նանսենի անվան զբոսաայգի, Նանսենի փողոց /երկու կողմից/
Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00 - Պարույր Սևակի արձանի հարակից տարածք, Ռուբինյանց փողոցից դեպի Պարույր Սևակ փողոցի ետնամաս
Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00 - Էրեբունի փողոց – 26 փողոցի խաչմերուկից մինչև Էրեբունի թանգարանի առջևի տարածք
Հոկտեմբերի 18, ժամը 23:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00 - Բյուզանդ-Սարյան փողոցների և Թումանյան-Սարյան փողոցների հատման կետերի միջև ընկած հատված
Հոկտեմբերի 19, 10:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00
Հիշեցնենք` Երևանի տոնն այս տարի կնշվի հոկտեմբերի 19-ին։ Քաղաքի օրվա տոնակատարության համար բյուջեից 190 մլն դրամ է հատկացվել։