Վախթանգ Սիրադեղյան. «Եթե ես լինեի ոլորտի պատասխանատուն, ապա տարիուկես կկորցնեի զբոսաշրջային ենթակառուցվածքների կայացման համար՝ միաժամանակ պայմաններ ստեղծելով, որպեսզի մեր ներգնա տուրօպերատորները պայմանագրեր կնքեն վրացական գործընկերների հետ…»
Advertisement 1000 x 90

Վախթանգ Սիրադեղյան. «Եթե ես լինեի ոլորտի պատասխանատուն, ապա տարիուկես կկորցնեի զբոսաշրջային ենթակառուցվածքների կայացման համար՝ միաժամանակ պայմաններ ստեղծելով, որպեսզի մեր ներգնա տուրօպերատորները պայմանագրեր կնքեն վրացական գործընկերների հետ…»

Հայաստանի ավիացիոն ուղևորափոխադրումների դաշտ Ryanair-ի մուտքի մասին ընդամենը 2-3 ժամ առաջ իմացա, ու երբ ծանոթացա պաշտոնյաների ու շարքային ֆեյսբուքահայերի ցնծագին մեկնաբանություններին, ուղղակի զարմացա: Սիրելի՛ հայրենակիցներ, ուրախացել եք՝ որ ի՞նչ…

Ryanair-ը հայաստանյան ընկերությո՞ւն է, որ պիտի գրավի ավիացիոն ուղևորափոխադրումների եվրոպական շուկան, թե՞, չլինելով հայաստանյան, վարձվել է հատուկ զբոսաշրջիկ Հայաստան բերելու համար… Եթե ոչ մեկը կամ մյուսը՝ ապա ո՞րն է ձեր անսահման ուրախության պատճառը: Այն, որ իքս քանակի ուղևոր կբերի Հայաստան, այո՞…

Բայց ինքը միաժամանակ 2*x մարդ կտանի այստեղից, որպեսզի վերջիններս գումարներ ծախսեն դրսում: Իսկ ինչո՞ւ 2*x. որովհետև միջին եվրոպացու եկամուտները 2 և ավելի անգամ գերազանցում են միջին հայաստանցու եկամուտներին, և նրանք կարող են գալ և՛ այս մեկով, և՛ ավելի թանկ մեկ ուրիշով:

Իսկ եթե հիմքը դնենք էժան տոմսը, ապա հարևան Վրաստանում վաղուց արդեն գործում են նման (ցածր արժեք տոմսային) ընկերություններ, ու տոմսի ցածր արժեքը անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է գոնե Թիֆլիսից Երևան զբոսաշրջիկ բերելու համար:

Եվ եթե ես լինեի ոլորտի պատասխանատուն, ապա տարիուկես կկորցնեի զբոսաշրջային ենթակառուցվածքների կայացման համար՝ միաժամանակ պայմաններ ստեղծելով, որպեսզի մեր ներգնա տուրօպերատորները պայմանագրեր կնքեն վրացական գործընկերների հետ, և երբ այդ ուղին զարգանար, ապա դրանից հետո նոր միայն կբաղվեի Եվրոպայից ուղիղ Երևան թռիչքուղի բացելու խնդրով:

Վախթանգ Սիրադեղյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր