Գիտնականները դեղամիջոց են մշակում, որը կանխում է ինֆարկտի ճակատագրական հետևանքները
Advertisement 1000 x 90

Գիտնականները դեղամիջոց են մշակում, որը կանխում է ինֆարկտի ճակատագրական հետևանքները

Ամեն տարի աշխարհում սրտի կաթվածից մահանում է մոտ 10 մլն մարդ, իսկ ինֆարկտից՝ ավելի քան 6 մլն մարդ: Սրտի կաթվածի պատճառ են զարկերակային արյան հոսքը փակող թանձրուկները: Արդյունքում հյուսվածքները զրկվում են օդից, և հյուսվածքի նեկրոզ է սկսվում:

Ժնևի համալսարանի հետազոտողները նշում են, որ դրա պատճառ է նյութերի սինթեզը, որը նրանք անվանել են դեզոքսիդիհիդրոցերամիդ, գրում է MedicalXpress-ը:

Փորձերի արդյունքները հրապարակվել են Nature Metabolism-ում:

«Ի՞նչն է տվյալ դեպքում ներկրոզի հանգեցնում»,- հարց է ուղղում կենսաքիմիայի պրոֆեսոր Հովարդ Ռիզմանը:

Ոչ բոլոր կենդանիներն են զգայուն թթվածնի բացակայության հանդեպ. օրինակ, որդերը կարող են առանց թթվածնի ապրել 3 օր, կրիաների որոշ տեսակներ՝ մի քանի ամիս, իսկ մանրէների որոշ տեսակներ՝ անորոշ ժամանակ:

Նրանք հայտնաբերել են, որ որդերի մոտ անոքսիայի ժամանակ դեզոքսիդիհիդրոցերամիդի վտանգավոր մակարդակ է առաջանում: Հենց դա է եղել կաթնասունների մոտ հյուսվածքի նեկրոզի և թթվածնի անբավարարության միջ կապի պատճառը:

med.news.am