Հրայր Թովմասյանը դարձավ Հայաստանի թիվ 1 քննարկվող անձը
Advertisement 1000 x 90

Հրայր Թովմասյանը դարձավ Հայաստանի թիվ 1 քննարկվող անձը

Ամփոփեմ օրը

1.Հրայր Թովմասյանը դարձավ Հայաստանի թիվ 1 քննարկվող անձը:

2.Մինչ ԱԱԾ-ն չափագրում էր Թովմասյանի հայրական տան տանիքը, «կիրթ մարդու» հակերները կոտրեցին Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքը և ուղիղ 3 ժամ թոփում պահեցին «Արցախը Ադրբեջան է և վերջ» գրությունը:

3.Պարզվեց, որ «հին Հայաստանում» նախարար, պատգամավոր, ԱԺ աշխատակազմի ղեկավար աշխատած մարդու ծնողները ապրում են գյուղում, 1 հարկանի սովորական տանը: Համեմատության համար ասեմ, որ վերջին 15 տարին ընդդիմադիր եղած շիշ բռնողի ընտանիքն ապրումա քաղաքի կենտրոնում՝ եռահարկ առանձնատանը:

4.Իմացանք, որ մարդը նորմալ ծնող ու երեխեք ունի: Աղջիկը ուղղակի փայլեց անկեղծությամբ ու պարզությամբ:

5.Միջազգային հանրությունն ու մամուլը բարձրաձայնեցին ՍԴ նախագահի ընտանիքի նկատմամբ գործադրվող ճնշումների մասին:

6.Հայաստանում ձևավորվեց նոր իրավապաշտպանական հանրույթ, քանի որ հները հարմար տեղավորվել են իշխանության համապատասխան օրգաններում:

7.Այս իշխանությունը սեփական ապագայի համար ծանր ժառանգություն թողեց: Խախտելով «ընտանիք մտնելու» գիծը՝ սեփական ընտանիքներին դրեցին հարվածի տակ: Իշխանությունը հավերժ չի, և իրենք հաջորդների էդ առումով այլընտրանք չթողեցին:

8.ՍԴ դատավորները ապացուցեցին, որ միասնական են, իսկ մի քանի ամիս ՍԴ-ում հանգրվանած «իրը» մնաց իր ցածրունքի վրա:

9.Իշխանական քարոզչամիջոցները՝ Հ1, «Ազատություն», Factor, «Արմենպրես», Аrmtimes թեման չլուսաբանելով մենակ իրենք իրենց վնասեցին, քանի որ տիրեզերական աղմուկ բարձրացավ: Սրանք էլ էն չակերտավոր իրավապաշտպանների պես ծալապատիկ լռված են իշխանության համապատասխան օրգաններում:

10.Բոլորը՝ թե ներսում, թե դրսում ֆիքսեցին «Ժողովրդավարության բաստիոն»-ը մանրից վերածվում ա բռնապետական Ադրբեջանի, որտեղ հալածում են ընդդիմախոսներին ու քաղաքական հակառակորդներին՝ ամենզզվելի ԿԳԲ-ական մեթոդներով: Հետո չասեք, չեմ զգուշացրել:

#սիրումԵՆբոլորիդ



Նման նյութեր