Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «1990 թվականն էր: Մենք, այսպես ասած՝ անկախականներս, հավաքվում էինք պոլիտեխնիկի լսարաններից մեկում: Հետաքրքիր օրեր էին: Քննարկում էինք, թե անկախ Հայաստանը ինչպիսին պետք է լինի: Լուսահոգի Սեյրան Խաթլամաջյանի ամեն մի խոսք, միտք, առաջարկություն, առանց քննարկման չէր անցնում: Թեման գցում էր, քննարկումն սկսվում էր, իսկ վերջում իր կարծիքն էր ասում և «կնքում» ասածը 🙂
Մի օր քննարկում էինք անկախ Հայաստանի արժութի հարցը: Իմ հարցին, թե ի՞նչ փող ենք ունենալու, և այն ինչ անուն է ունենալու․Հայկազուն Ալվրցյանը անմիջապես ասաց․ «Դրամ։ Դրամը լավ բառ է և հայերեն է»: Այդ օրը մեզանից ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ երեք տարի հետո Հայաստանի վճարման միջոցը դրամն է լինելու: Թերևս Հայկազուն Ալվրցյանն ու Սեյրան Խաթլամաջյանը այդ հարցում վստահ էին: Ասելս էն ա, որ մեր դրամը արդեն 23 տարեկան է։ Շնորհավոր…»: