Այսօր մենք ապրում ենք կրկեսում: Եկեք լինենք անկեղծ և խոստովանենք, որ զվարճալի տեսարանների պակաս չենք զգում և որպես հանդիսատես բոլորս կարծես թե բավարարված ենք: Ընդունեք նաև, որ մեզ սրա մասին շատ հստակ զգուշացրել էին. «Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք»:
Միակ խնդիրը, որ տեսնում եմ, դա օրեցօր մեզ զվարճացնող դերակատարների ավելացումն է: Անշուշտ, շատ դիտարժան դերակատարներով լի կրկես է: Բայց ինչ-որ բան ինձ հուշում է, որ կրկեսը մոտենում է ավարտին, իսկ ինչպես գիտեք ավարտից հետո կրկեսի դերակատարների մեծ մասը պետք է վերադառնա իրենց հիմնական կեցության վայրը` վանդակը: Հիմա մտածում եմ` այդքան վանդակ ունե՞նք:
Անխուսափելի է, որ կրկեսի ավարտից հետո որոշ դերակատարներ կփորձեն միանալ հանդիսատեսին, բայց նախօրոք զգուշացնեմ` հանդիսատեսի շարքերում ազատ նստատեղ չկա, դուք ձեր վանդակների հարցը լուծեք:
Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից: