Лрагрохин парзел инкнутюнн у цехов верацнел:
Էս «ոսկեղենիկ հայերենով» գրած քոմենթը իմ մասին ա էն՝ հերթական միլիոններով վոյաժների մասին նյութիս տակ:
Հարց՝ բա Սերժի վախտ խի՞ չէիք ուզում ինձ ցեղով վերացնել, երբ ՀՀԿ-ականների թալանի ու բյուջեի հաշվին արած կայֆերի մասին էի գրում:
Ես հասկանում եմ, որ անձամբ մեր սիրելի լրագրող վարչապետը չի հանձնարարել, որ իր զոմբիները իմ նյութի տակ սենց քոմենթ գրեն, հատկապես, որ էսօր ինքը խրուստալից բաժակներով խոտերի վրա խմուկ-քնուկ էր, ու դժվար իմ զահլեն ունենար էս ազիզ օրով, բայց ուզում եմ փաստել, ամեն դեպքում, որ վերջին 8 տարում ինձ դեռ ոչ ոք չէր ցանկացել ցեղով վերացնել, և միայն լրագրող Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ու էդ իշխանության «տրանսլիտ» զոմբիների մոտ նման բուռն ցանկություն առաջացավ: