Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
«Արմենպրես»-ի հաղորդմամբ Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլա Ազնավուրն իր կնոջ` Քրիստինա Սարկիսյանի հետ միասին տեղափոխվել են Հայաստան` մշտական բնակության:
Հիշեցնում եմ, որ տեր և տիկին Ազնավուրները Հայաստանում ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխության ակտիվիստներ չեն եղել, չեն մասնակցել ցույցերի, ելույթներ չեն ունեցել, կոչեր չեն արել:
Ավելին` որևէ մեկին, առավել ևս` ժողովրդի վարչապետին չեն խոստացել բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում:
Ուստի, հերթական անգամ բարձրաձայնում եմ հազարավոր մարդկանց մտահոգող հարցը` ե՞րբ եք պատրաստվում իրականացնել Ձեր խոստումը: Շնորհակալություն: