Վրաստանը ապուշ վիճակում է հայտնվել. քաղաքագետ
Advertisement 1000 x 90

Վրաստանը ապուշ վիճակում է հայտնվել. քաղաքագետ

Վրաստանը ապուշ վիճակում է հայտնվել։

Վրացիները երկու երազանք ունեն՝ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ ու անդամագրվել Եվրամիությանը։

Մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ն ներկայացված է Թուրքիայի միջոցով, սակայն աննախադեպ գործընթաց է գնում, ՆԱՏՕՈ-ն սանկցիաների տակ է դրել Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնյաներին և հրաժարվում է զենք վաճառել։ Ավելին, արդեն պաշտոնական մակարդակներում հնչում են կոչեր Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից։ Արդյունքում, Վրաստանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի հետ, ՆԱՏՕ-ի հովանու ներքո, զորավարժություններ ու միասնական ծրագրեր անելով, ըստ էության հայտնվում է հականատոյական կոալիցիայում՝ համենայն դեպս դա գնալով ավելի հավանական է դառնում։

Վրաստանի ազգային երազանքն է ԵՄ մտնելը, սակայն հերիք չի, որ Բրիտանիան դուրս է գալիս ԵՄ-ից, Եվրոպայում գտնվող երկրներին ԵՄ մտնելու գործընթացը դադարեցվել է՝ Մակեդոնիա (Հյուսիսային), Ալբանիա և այլն։

Փաստորեն ազգային երկու երազանքներն էլ լուրջ խնդիրների առաջ են հայտնվել ու այդքան զոհողությունները կարող է ջուրը ընկնել։

Կոլխիդայի Ծռերը անհասկանալի աշխարհքաղաքական վիճակում են հայտնվել, երբ ընդհանրապես պարզ չի, թե աշխարհը ուր է գլորվում։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր