Վահան Ասատրյան. «Թրաշամանուկների բառադիությունն օր-օրի հաճելի անակնկալներ է մատուցում»
Advertisement 1000 x 90

Վահան Ասատրյան. «Թրաշամանուկների բառադիությունն օր-օրի հաճելի անակնկալներ է մատուցում»

թրաշամանուկների բառադիությունն օր-օրի հաճելի անակնկալներ է մատուցում հանրային կառավարման մասնագետներին…

…այսպես, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԿԾՀ) այսօր, հոկտեմբերի 21-ին հրապարակել է ինտերնետից օգտվելու ազատության սահմանափակումների վերաբերյալ իր վերջին խայտառակ նախաձեռնության՝ ինտերնետ ծառայություններ մատուցողների համար նախատեսվող կարգավորումների վերաբերյալ պարզաբանում…

…թրաշամանուկները հարկատուներին թերևս արադացիորեն նախիրի տեղ դնելով հրապարակայնորեն հայտարարում են, թե «խնդրի կանոնակարգման հիմքում ընկած է միջազգային առաջավոր փորձը, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2006 թվականի մարտի 15-ի №2006/24/ԵՀ կանոնակարգը…»:

…սրանց լկտիությունը էնտեղ ա հասել, որ օրը ցերեկով որպես միջազգային առաջավոր փորձ են ներկայացնում Եվրոպական միության դատարանի վճռով ուժը կորցրած դիրեկտիվը… դիրեկտիվ, որը ԵՄ դատարանի վճռով ճանաչվել է Հիմնարար իրավունքների մասին ԵՄ Խարտիային հակասող և ուժը կորցրած, Կառլ… լավ, ինչ աստիճանի լկտի կարելի ա լինել սեփական նախրի հանդեպ…

– բուն դիրեկտիվի (Directive 2006/24/EC of the European Parliament and of the Council of 15 March 2006) տեքստն ու պատմությունը՝ էստեղ.
https://eur-lex.europa.eu/legal-content/en/ALL/…

– դիրեկտիվին առնչվող ԵՄ դատարանի վճիռը՝ էստեղ.
https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/…

– դիրեկտիվն առ ոչինչ ճանաչելու վերաբերյալ ԵՄ դատարանի վճռի մասին մամուլի հաղորդագրությունը՝ էստեղ.
https://curia.europa.eu/…/applic…/pdf/2014-04/cp140054en.pdf

…ԵՄ անդամ մի շարք երկրներում, օրինակ՝ Ռումինիայում դիրեկտիվի հիմնան վրա մտցված կարգավորումները ԵՄ դատարանի վճռից հետո ճանաչվել են ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ և վերացվել են…

…քանի դեռ նախիրը շարունակում ա ուտել էն ամենը, ինչ դեմ են տալիս թրաշամանուկները՝ ընդհուպ մինչև հեղափոխության առաջնորդի գոնադները, հարկատուն, հասարակությունը ու պետությունը մնալու են պատանդ էս կարգի տգիտության, լկտիության ու բառադիության…

© անթրաշ ցիրկ

Վահան Ասատրյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր