Վախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքում գրել է.
«Ասեմ մի բան, որ այսօր կթվա ֆանտազիայի ոլորտից, սակայն մոտ ապագայում, եթե այն, այնուամենայնիվ, կյանքի կոչվի, շոկի պատճառ կհանդիսանա: Եվ այսպես՝ ՀՀ վարչապետ Փաշինյանն ամեն գնով փորձում է «փակել տալ» Քոչարյանին, և վերացնել դրա ճանապարհին հայտնված խոչընդոտները. տվյալ դեպքում ի դեմս ՍԴ նախագահ Թովմասյանի: Բայց Փաշինյանի անձնական իշխանության վտանգը գալու է ոչ թե հակահեղափոխականներից, այլ իրենից ավելի արմատական հեղափոխական մեկից, ով, խորհրդարանում աջակցելով հանդերձ «իմքայլական» ծրագրերին, միաժամանակ անընդհատ «սխալ է հանում» վարչապետի «կիսատ-պռատ» (իր կարծիքով) հեղափոխականությունը և այն տիրաժավորում իր լրատվամիջոցով՝ հօգուտ իրեն միավորներ հավաքելով թե՛ նախկինների նկատմամբ ագրեսիվությամբ աչքի ընկած ՀՀ քաղաքացիների և թե՛ ռուսատյացությամբ վարակված արևմտյան քաղաքական գործիչների ու քաղաքագետների շրջանում: Կարծում եմ, որ դժվար չէ նույնականացնել տվյալ գործչին, իսկ ես կհետևեմ իրադարձությունների զարգացմանը»: