Նարեկ Մալյան. «Արման ջան, Արսենն էր, իր բոլոր ընկերներին զզվացնում քեզ աջակցելու կոչերով»
Advertisement 1000 x 90

Նարեկ Մալյան. «Արման ջան, Արսենն էր, իր բոլոր ընկերներին զզվացնում քեզ աջակցելու կոչերով»

Նարեկ Մալյանը հոկտեմբերի 21-ին ֆեյսբուքում գրել է.

«Մի պատմություն պատմեմ ու քնեք, եթե քուններդ կտանի:
2016 թվականի հունիսն էր, (ինչքան հիշում եմ), Արման Բաբաջանյանը ինչ, որ գրառում էր արել, որ այլևս հոգնել է ու էլ լրագրությամբ չի զբաղվելու: Իր մոտ աշխատող բոլոր լրագրողներին մի օրում հանել էր աշխատանքից…
Այդ օրերին պատահական հանդիպեցի Արսեն Բաբայանին, միասին սրճում էինք, շատ մտահոգ էր Արման Բաբաջանյանի մասով: Ինձ անընդհատ ասում էր «ապեր Արմանը կարգին մարդ ա, ստեղծագործ տաղանդով ու աշխատասեր, պետք ա դուխ տալ» ու դուխ էր տալիս: Շուրջ մեկ ամիս ամեն օր լսում էի Արսենի պատմությունները Արման Բաբաջանյանի մասին, այսինքն հիմնականում գովք: Բանը հասել էր նրան, որ Արսենը շուրջ մեկ շաբաթ համոզում էր Արմանին միասին ընտանիքներով գնալ Հունաստան հանգստանալու: Արսենը արդեն տոմսերն էր նայում, էժան տարբերակներ էր ճշտում: Ինձ էլ հորդորեց այսպես ասած դուխ տալ Արմանին: Ես էլ Արսենի հորդորով անկեղծ ասած մի քանի բառ ֆբ-ով գրեցի: Արմանը երևի մինչև հիմա զարմացած ա, թե ոնց ա միանգամայն անծանոթ մարդը իրան ֆբ-ով գրում և գրքեր նվիրելու առաջարկ ա անում: Արման ջան, Արսենն էր, իր բոլոր ընկերներին զզվացնում քեզ աջակցելու կոչերով: Իսկ հիմա սենց…
բան չեմ ասում Արման Բաբաջանյանին, չեմ վիրավորում…
ուղղակի արձանագրեմ մի քանի բան.
1. Արսենը շատ շուտով դրսում կլինի:
2. Էս ցիրկը շատ կարճ ա տևելու ուզենք թե չուզենք:
3. հաջորդ իշխանությունը մեղմ ասած հակասորոսական ա լինելու:
4. Իրար աչքերի մեջ նայելու խնդիրը մտածեք ոնց եք լուծելու»:



Նման նյութեր