Արման Սաղաթելյանի գրառումը.
«Ուշադիր հետեւելով Հրայրի, իսկ այժմ նաեւ Արսենի շուրջ զարգացումներին` կարող եմ պնդել, որ տիրող ցինիզմի ու ռեպրեսիվ բեսպրեդելի հատակը դեռ չի երեւում, եւ այն անվերջ խորն է։ Անձամբ ճանաչելով եւ´ Հրայրին, եւ´ Արսենին համոզված եմ, որ նման մարդկանց չեզոքացնելու շակալական գործիքակազմը երբեք արդյունք չի տալու, բայց մեծապես ու անդառնալի վնասելու է պետականությանն ու հասարակությանը։ Մեղավորը շակալները չեն, նրանք առաջնորդվում են շակալական բնազդներով։ Մեղավոր են նրանք, ովքեր շակալներին կարգել են ազնվական։ Ու « …ախր մենք չգիտեինք, մեզ խաբեցին ստոր երեսպաշտ սուտասանները» արդարացումը չի անցնելու։ Ձեզ զգուշացրել են, բազմիցս ու բաց տեքստով։ Մեկը ես։ Ու դեռ չի եղել հասարակություն, որը բարձր գին վճարած չլինի իր անհեռատես հիմարության համար։ Հաշիվը գալու է կոմունալների պես անխուսափելիորեն: Հաստատ»: