
Ավստրալացի Ստյուարտ Դանբարը և նրա շունը հայտնաբերել են ամենախոշոր և թանկարժեք տրյուֆելը: 1․5 կիլոգրամանոց սնկի լուսանկարը տղամարդը հրապարակել է համացանցում՝ այն գնահատելով 3 հազար ավստրալական դոլար, հայտնում է The Mashable-ը:
Ընդհանուր առմամբ այն այնքան էլ գրավիչ տեսք չունի, սակայն ունի մեծ պահանջարկ: Դրա տերը մտադիր է պահպանել սունկը մի մասն օգտագործելով տրյուֆելային օղի պատրաստելու համար:
«5 գրամը բավարար է 1 լիտր տրյուֆելային օղի պատրաստելու համար, այնպես որ իմ գտածը բավականին մեծ է 210 լիտր պատրաստելու համար»,- նշել է Դանբարը: