Ինչպես աշնանը կրել վարդագույն՝ ցուցադրում է իտալացի բլոգերը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպես աշնանը կրել վարդագույն՝ ցուցադրում է իտալացի բլոգերը

Հաղորդակցության և գովազդի մասնագետ, ինտերիերի դիզայներ և բլոգեր Վալենտինան Ֆեռանին՝ սուպեր-բլոգեր Կյառա Ֆեռանիի կրտսեր քույրը, տարիներ շարունակ իր կայուն դերն ունի նորաձևության աշխարհում և ինստագրամյան ինֆլյուենսերների շրջանում: Վալենտինան ինստագրամյան իր էջը բացել է քրոջ՝ Կյառայի խորհրդով, և այսօր մոտ 3 մլն հետևորդների հետ ամեն օր կիսվում է իր կենսակերպով: Վալեի հրապարակումները հարյուր հազարավոր հավանումներ են հավաքում, իսկ նրա կերպարները փորձում են կրկնել նորաձևության սիրահար կանայք, ինչն անելը բավականին հեշտ է, քանի որ իտալուհին իդեալական կերպով կարողանում է համադրել քեժուալն ու կանացիությունը՝ ստանալով հարմար կերպարներ ինչպես ընկերական և ընտանեկան հանդիպումների, այնպես էլ պաշտոնական երեկույթների համար:

Վալենտինա Ֆեռանիի զգեստապահարանը բազմերանգ է, սակայն կա մի գույն, որն ամենից շատն է սազում կապուտաչյա շիկահերին. վարդագույնը: Վալեն կարողանում է ոճային լինել վարդագույն հագուստով անգամ աշնանը, որն առավել համարվում է ամառային երանգ: Այս հրապարակման մեջ ներկայացնում ենք Վալենտինայի լավագույն վարդագույն լուքերը, որոնք կարող եք փորձել կրկնել աշնանը և չվախենալ ունենալ սեզոնին ոչ համապատասխան տեսք:

https://www.instagram.com/p/B3SaUi6iLOo/?utm_source=ig_embed

https://www.instagram.com/p/B3IKxBtCaze/?utm_source=ig_embed

https://www.instagram.com/p/B27H6SrAfdq/?utm_source=ig_embed

https://www.instagram.com/p/B2rdHGNirL2/?utm_source=ig_embed

https://www.instagram.com/p/B2Qd4E3CoNx/?utm_source=ig_embed

https://www.instagram.com/p/BxqAQuUCTJG/?utm_source=ig_embed

https://www.instagram.com/p/BwHuapTl27E/?utm_source=ig_embed

https://www.instagram.com/p/BuHV1sBFCOZ/?utm_source=ig_embed

https://www.instagram.com/p/Bt8ibqlFwmv/?utm_source=ig_embed

https://www.instagram.com/p/BtvksGWlqiR/?utm_source=ig_embed

https://www.instagram.com/p/BoZLfxrFbBZ/?utm_source=ig_embed

https://www.instagram.com/p/BoBlEGvAkDb/?utm_source=ig_embed

https://www.instagram.com/p/BfjPbpgA1gE/?utm_source=ig_embed

https://www.instagram.com/p/BZnoqJaFr7I/?utm_source=ig_embed

Անի Գաբուզյան



Նման նյութեր