
Բաց հասարակության հիմնադրամի կողմից կազմակերպված «Հետհեղափոխական Հայաստան. ոստիկանության բարեփոխումների տեսլականը և օրակարգը» քննարկմանը քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ։ Միջոցառմանը ներկա ակտիվիստ, «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը տեղից վեր կացավ և դիմելով միջոցառման բանախոսներից փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանին, մեղադրանքներ հնչեցրեց ոստիկանության հասցեին։
Խաչատրյանը հայտարարեց, որ իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, թե ոստիկանության նկատմամբ վստահությունը բարձրացել է։