
Բեն Գեսկին անունով ցանցային ինսայդերը, որը պարբերաբար հրապարակում է հետաքրքիր ռենդերներ, կիսվել է հաջորդ iPhone-ի նախնական լուսանկարներով: Ռենդերներում iPhone-ը դիմսյին հատվածում տեղադրված կլինի արբանյակի համար նախատեսված մասը: Ենթադրվում է, որ սա արվում է iPhone-ի նոր մոդելի հուսալիության և 5G ցանցում անխափան աշխատելու համար:
Բացի այդ, աղբյուրը հաստատում է այն լուրը, որ փորձարկվում է նոր սերնդի Face ID համակարգը: Նոր iPhone-ում Apple-ը կհրաժարվի Lightning հնարավորությունից՝ այն փոխարինելով վերալիցքավորման անլար տարբերակով: Ինսայդերի խոսքով Apple-ը Lightning-ը չի փոխարինի USB-C-ով, այլ ամբողջությամբ կհրաժարվի դրանից: