
Գյումրիում նախորդ տարվանից սկսված ՎԶԵԲ-ի վարկային միջոցներով իրականացվող փողոցաշինական աշխատանքները դեռ ընթացի մեջ են: Փողոցների քանդման և հիմնային աշխատանքներին հիմա արդեն հաջորդում է ասֆալտապատումը:
Գյումրիի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը գրում է, որ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի միջոցներով իրականացվող փողոցաշինական ծրագրի շրջանակներում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները Գարեգին Նժդեհ փողոցում: