
Ամերիկյան տեխնոլոգիական հսկան հայտ է ներկայացրել Apple Ring «խելացի» մատանին արտոնագրելու համար: Գաջեթը թույլ է տալիս տարածության վրա կառավարել ընկերության այլ սարքավորումներ՝ չհպվելով դրանց:
Մատանին համալրված է էկրանով, ձեռքի շարժումների վերահսկման համակարգով և ձայնային օգնականի գործառույթով: Ծրագրավորողների մտահաղացմամբ՝ «սմարթ» մատանին թույլ կտա խուսափել հոգնածությունից, որն առաջանում է iPhone-ը կամ iPad-ը երկար ձեռքում պահելու հետևանքով, գրում է The Sun-ը: