Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքում գրել է.
«Նիկոլ Փաշինյանի ռեժիմը զավթելով իշխանությունը, ինտենսիվ տեմպերով կազմաքանդում է պետական ինստիտուտները, հետևողականորեն՝ փուլ առ փուլ.
ա.սկիզբը ազդարարվեց վարչական համակարգի կազմաքանդմամբ, երբ էժանագին սերիալների միմոսը դարձավ մայրաքաղաքի քաղաքապետ
բ. հաջորդիվ՝ օրենսդիր և գործադիր իշխանությունը եղավ, երբ փողոցային խուլիգանությունների կիսագրագետ և անգրագետ զանգվածները ձևավորեցին խոհրդարանական մեծամասնություն և կառավարություն:
Այժմ երրորդ փուլն է՝ իրավական համակարգն է արժեզրկվում, փորձում են արմատացնել ընտրովի արդարադատության մեթոդիկան և ճնշումներով ուղղորդվող դատական համակարգի կառավարման ձևը: Իսկ վերջին հարվածով քանդելու են մեր պետականության գլխավոր հիմնասյունը՝ Սահմանադրական Դատարանը, վերջինս դարձնելով կառույց-գործիք, որը կյանքի կկոչի պետականության և ազգի դեմ պայքարի դուրս եկած ապազգային ուժերի ծրագրերը: Փաստացի այսօր, մենք պետական կառավարման համակարգում ունենք միայն մի կառույց և կառույցի նախագահ, ով դեռևս պայքարում է պետականության պահպանման համար: Ինձ համար Հրայր Թովմասյանը այն խորհրդանշական պաշտոնյան է, ում պաշտպանելով, ՍԴ-ի հետ կապված գործեր սարքելու դեմ պայքարելով, ռեպրեսիվ ճնշումների առաջ չընկրկելով, մենք մեր ուսերին ենք վերցնելու մեր պետականության պաշտպանման գործը: Այսօր մեր երկրի անվտանգության սահմանն անցնում է նաև Սահմանադրական Դատարանով»: