Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԻՊ-ն Սիրիայի հյուսիսում ակտիվացել է: Այսօր տարբեր քաղաքներում ահաբեկչական պայթուններ են իրականացրել: Դեռևս պաշտոնապես ոչ ոք չի ստանձնել պայթունների պատասխանատվությունը, բայց թե՛ քրդական կողմը, թե՛ թուրքական կողմը հակված են այն մտքին, որ պայթուններն իրականացրել են ԻՊ-ի զինյալները: Պայթունները որոտացել են Քամիշլիում, ինքնակառավարվող վարճակազմի շենքի մոտ, արաբներով բնակեցված Սուլուքում, որը գտնվում է SDF-ի վերահսկողության տակ , Գիրե Սփիում, որը գտնվում է թուրքական ուժերի վերահսկողության տակ, Ալ-Շադադիյում, որը գտնվում է SDF-ի վերահսկողության տակ»: