Հովհաննես Ավետիսյան. «Հետո կասեք աշխատավարձ բարձրացնենք: Է հա բարձրացրեք, բայց մարդկանց նախ աշխատել սովորեցրեք, սենց ոնց կլինի մեր հալը»
Advertisement 1000 x 90

Հովհաննես Ավետիսյան. «Հետո կասեք աշխատավարձ բարձրացնենք: Է հա բարձրացրեք, բայց մարդկանց նախ աշխատել սովորեցրեք, սենց ոնց կլինի մեր հալը»

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը հոկտեմբերի 23-ին գրել է.

«Զայրույթս արտահայտեմ, գնամ քնեմ:

Պետական մարնին նամակ ես գրում, պաշտոնական թվեր ուզում, ավելի շուտ թվային շարքեր մի քսան տարվա համար, որ իրենց մի հիսուն հատ հրապարակումից հատ-հատ թվերը չհավաքես, որ իբր ժամանակ խնայես: Մարդիկ ամսից ավել սպասեցնում են, թվերը մի կերպ ուղարկում:

Ընտրանքային մի քանի թիվ ստուգում ես պաշտոնական էջում, պաշտոնական հրապարակման հետ համեմատում, ու էտ անտերը մեծ մասը չի բռնում:
Դե արի ու փաստարկված վերլուծություն արա, տեղից էլ էտ թվերը մի բան չեն, ու մի հատ էլ սենց:

Մարմնի անունը կարևոր էլ չի, դրա համար չեմ էլ գրում: Մանավանդ, որ զանգեցի էտ թվերի անմիջական պատասխանատու ստորաբաժանմանը, մարդն ասում ա ես թիվ չեմ տվել: Այսինքն՝ հարցումը արել ենք, ու ինչ-որ մեկը դրել թվերը նկարել ուղարկել ա, առանց պատասխանատու ստորաբաժանման հետ խոսելու: Դե արի ու մի խենթացի:

Հետո կասեք աշխատավարձ բարձրացնենք: Է հա բարձրացրեք, բայց մարդկանց նախ աշխատել սովորեցրեք, սենց ոնց կլինի մեր հալը:
Գազազած նստած եմ, անիծված ա էս մի գործը, էրեսի զոռով ա գնում»:



Նման նյութեր