
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին Նոր Նորք վարչական շրջանի Բանավան թաղամասի 14 շենքի տակ ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել: Ինչպես տեղեկացնում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանները հայտնաբերել են ահազանգողին:
Պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել: