
Աննկարագրելի հուզիչ կադրերը եւս մեկ անգամ ցույց են տալիս, թե շները որքան շատ են սիրում իրենց տերերին:
Ինչպես պատմել է այս տեսանյութի հեղինակը, շների տերը որոշ ժամանակ առաջ ծառայելու է մեկնել արտասահման, եւ կենդանիները շատ Էին կարոտում նրան: Ուստի այդ մարդը որոշում է փոստով ուղարկել իր մարզաշապիկը:
Կադրերում երեւում է, թե ինչպես է շունը հոտոտում հագուստը եւ, զգալով հոտը, երջանիկ հպվում է դրան՝ չցանկանալով կանգ առնել: