Դրոնները կարող են օգնել դեղամիջոցների և անալիզների առաքման հարցում
Advertisement 1000 x 90

Դրոնները կարող են օգնել դեղամիջոցների և անալիզների առաքման հարցում

ԱՄՆ-ում մեկնարկում է հավակնոտ նախագիծ։ Առաջիկայում Flight Forward-ը, որը UPS սուրհանդակային ծառայության դուստր-ընկերությունն է, կսկսի դրոնների միջոցով թեսթային ռեժիմով դեղատնային դեղամիջոցների առաքման ծառայություն իրականացնել։

«Ռեմեդիումը» հայտնում է, որ փորձնական նախագիծը, որին կմասնակցեն CVS Pharmacy ցանցի դեղատները, ծրագրվում է իրականացնել ամերիկյան մի քանի քաղաքների տարածքում։

Այսօրվա դրությամբ Flight Forward ընկերությունը արդեն դեղամիջոցներ և կենսաբանական նմուշներ է առաքում ամերիկյան մի քանի բուհերի և բժշկական հաստատությունների տարածքում։

Արդեն Յուտայի համալսարանի հետ նրա բժշկական կենտրոնի կարիքների համար կենսաբանական նմուշների և այլ բեռների առաքման պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Դրոնների օգնությամբ դեղամիջոցներ առաքելու գաղափարը այսօր շատ տարածված է՝ դրոններն անհրաժեշտ դեղամիջոցները և պատվաստանյութերը շատ ավելի արագ կառաքեն, քան ցանկացած այլ փոխադրամիջոց, խցանումներն էլ դրանց համար արգելք չեն։

med.news.am