Google-ի աշխատակիցները մեղադրել են ղեկավարությանը իրենց հետևելու մեջ
Advertisement 1000 x 90

Google-ի աշխատակիցները մեղադրել են ղեկավարությանը իրենց հետևելու մեջ

Ինչպես գրում է Bloomberg-ը Google ընկերության աշխատակիցերը մեղադրում են ղեկավարությանն  իրենց հետևելու համար նոր գործիք ստեղծելու մեջ: Խոսքը գնում է Google Chrome-ի հնարավորությունների ընդլայնման մասին, որը թույլ կտա վերահսկել աշխատակիցների կազմակերպած բողոքի ակցիաները կամ իրենց աշխատանքային իրավունքները:

Այս մասին Google-ի աշխատակիցները անանուն կիսվել են Bloomberg-ի լրագրողների հետ: Նոր գործառույթն ավտոմատ կերպով ծանոցումներ է ուղարկում Google-ի այն աշխատակիցների վերաբերյալ, որոնք իրենց օրացույցում նշել են այնպիսի իրադարձություններ, որոմցում կարող է ներգրավված լինել 100 կամ ավելի մարդ: Google-ը նաև արգելել է իր աշխատակիցներին ներքին չատերում քննարկել քաղաքական թեմաներ:

Հաշվետվության մեջ նշվում է, որ նոր հնարավորությունը համակարգ կներմուծվի հոկտեմբերի վերջին:

vnews.am

 



Նման նյութեր