Վահան Ասատրյանի գրառումը.
«Թրանսփարենսին էսօր աշխատավարձերի բարձրացման մասին հայտարարել է, թե. «Չեմ կարծում, թե բարձրացումն արվել է օրենքի խախտմամբ։ Գուցե, խախտվել է ինչ-որ ենթաօրենսդրական ակտ…»
…ախպեր, ցավդ տանեմ, մեռնեմ հակակոռուպցիոն ջանիդ, նորմատիվ ենթաօրենսդրական ակտերը ՀՀ օրենսդրության անբաժան մասն են կազմում… էս տրամաբանությամբ ստացվում ա, օրինակ, որ Ճանապարհային երթևեկության կանոնները հանգիստ խղճով կարելի ա խախտել, որովհետև դրանք հաստատված են «ինչ-որ ենթաօրենսդրական ակտով», իմա՝ «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 28 հունիսի 2007 թվականի N 955-Ն որոշմամբ…»:
© խորաթափանց ցիրկ