Աշխատավարձային այս սկանդալում առկա է օրենսդրական 4 դրույթի խախտում
Advertisement 1000 x 90

Աշխատավարձային այս սկանդալում առկա է օրենսդրական 4 դրույթի խախտում

Աշխատավարձային այս սկանդալում առկա է օրենսդրական 4 դրույթի խախտում. 1-ին՝ յուրաքանչյուր չինովնիկ պետք է ստանար իր հիմնական աշխատավարձի զուտ 30%-ի չափով պարգևավճար, 2-րդ՝ այդ պարգևավճարը պետք է ստանար եռամսյակը մեկ, այսինքն՝ տարին ընդամենը 4 անգամ, 3-րդ՝ պարգևավճարը պետք է ստանար հիմնական պարտավորությունները գերակատարելու դեպքում, այսինքն՝ դա պետք է լիներ աշխատանքի արդյունավետության գնահատական և ոչ թե համահարթեցում, ինչպես ներկայացվեց, և 4-րդ՝ գործընթացը պետք է տեղի ունենար թափանցիկության պայմաններում, և ոչ թե հուլիսին (իսկ սոցապնախարարի դեպքում՝ նույնիսկ մարտից կամ ապրիլից) տրված պարգևավճարը հետաքննությամբ բացահայտվեր հոկտեմբերի վերջին:

Ինչ վերաբերում է 2020 թվականի սկզբին նախորդ տարվա եկամուտների հայտարարագրերում դրա երևալուն, ապա այդ ժամանակ երևույթի նկատմամբ արձագանքը արդեն չէր լինի այսքան սուր, և հենց սրա վրա էր Փաշինյանի կամ նրան խորհուրդ տվող/ներ/ի հաշվարկը:

Վախթանգ Սիրադեղյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր