SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի 2-րդ հարկում կասկածելի պայթուցիկ կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, արտակարգ իրավիճակների նախարարության մեծ թվով աշխատակիցներ։
Տեղում են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Կասկածելի իրը հայտնաբերվել է, սակայն մասնագետները պետք է պարզեն՝ արդյո՞ք դա պայթուցիկ է, թե՞ ինչ-որ զանգված։