«Պահանջում եմ 300.000 դրամ աշխատավարձ, եթե ոչ, ես շպրտում եմ իմ դերերը ու հեռանում ձեզանից». Վիգեն Թադևոսյան
Advertisement 1000 x 90

«Պահանջում եմ 300.000 դրամ աշխատավարձ, եթե ոչ, ես շպրտում եմ իմ դերերը ու հեռանում ձեզանից». Վիգեն Թադևոսյան

Դերասան Վիգեն Թադևոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Տ՛ո համաձայն եմ, մի բանել էլ ավել, ախպեր ջան, հերթական «չաթլախ» թաքուն որոշումը , ի՞նչ ա նշանակում էս ամենը՝ 4 տարի Թատերական ինսիտուտին վարձ եմ տվել տարին 500.000 դրամ, 11 տարի աշխատում եմ թատրոնում անմնացորդ, որից 4 տարին աշխատել եմ ամսական 42 000 դրամով, 4 տարվա աշխատավարձս փակելա ինսիտուտի վարձը + 16000 դրամ, հենց խոսում եք՝ «թե անորակ բեմադրություններ են դատարկ դահլիճներով, ներկայացումներ են պետք է ազատվել այդ ամենից…»:

Ձեր խոսքերն են Նիկոլ Փաշինյան… Դրա փոխարեն Թատրոնի մասին օրենք ընդունեք, արտիստներին ստեղծագործող մարդկանց արժանի վարձատրեք, կտեսնեք և որակ և ճաշակ և անշլագ դահլիճներ… «քնձխ» 70. 000 դրամ աշխատավարձ ենք ստանում ուղղակի ամոթ… նախարարի ու մարզպետի աշխատավարձն եք բարձրացնում, որ կաշառք չվերցնեն։

Հ.Գ. մի անգամ առիթ ունեցա տխրահռչակ մարզպետներից մեկի հետ ներկայացում դիտելու, անտրակտին «մերսի» ասեց կազմակերպիչներին ու հասցրեց ասել շատ լավ միջոցառում էր, հատկապես ֆինալն էր դուր եկել, չտրամաբանելով, որ 2-րդ գործողություն Էլ կա… Պահանջում եմ 300.000 դրամ աշխատավարձ, եթե ոչ, ես շպրտում եմ իմ դերերը ու հեռանում ձեզանից…

«ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ» երիտասարդ դերասան Վիգեն Թադևոսյան»:

Տ՛ո համաձայն եմ մի բանել էլ ավել ախպեր ջան,հերթական <<չաթլախ>> թաքուն որոշումը , ինչ՞ա նշանակում էս ամենը 4 տարի…

Gepostet von Vigen Tadevosyan am Donnerstag, 24. Oktober 2019

 



Նման նյութեր