«911» ծառայություն hոկտեմբերի 24-ին, ժամը 23:25-ին տեղեկություն է հաղորդվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի 2-րդ հարկում պայթուցիկ սարք է հայտնաբերվել. անհրաժեշտ է սակրավորների օգնությունը:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, Հոգեբանական խորհրդակցության գծով հրահանգիչը, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:
2-րդ հարկի մուտքի դռան մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակով անհայտ պարունակությամբ զանգված:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ոստիկանության աշխատակիցները տոպրակը տեղափոխել են ավտոկայանատեղի (շենքից մոտ 50 մ հեռու):
Նախնական զննության արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված նյութը պայթունավտանգ չէ:
Ժամը 23:39-ից 00:25-ը փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն: