
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ծուռ հայելիների թագավորություն.
Առհասարակ, քարոզչության ժամանակակից տեխնոլոգիաները բավական նուրբ են, և, որպես կանոն, մենք դրանց կործանարար ազդեցությունը հասկանում ենք կատարված իրողություններից հետո: Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարությունը՝ ի դեմս, քայլած նախարարի, որոշել է 20 միլիոն դրամ հատկացնել Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ նկարելու համար:
Մեր թավշյա նախարարը, որն ասում է, թե՝ դպրոցներում չպետք է լինեն հոգևորականներ, դպրոցներում չպետք է ուսուցանվի Եկեղեցու պատմություն, որ հայոց լեզու և հայոց պատմություն առարկաները կարող եք հանել կրթական ծրագրից: Այս ամենը քարոզ է և չի կարելի:
Սակայն իր մոտ ընդունում է տրանսգենդեր Կարաբինային և քննարկում անցկացնում նրա հետ: Այս ամենի արդյունքում թույլատրելի է դառնում, որ ֆինանսավորվի նման ֆիլմ:
Հ.Գ. Վստահ եմ, որ բոլորդ հասկանում եք, որ ազգային և հոգևոր արժեքներ չի կարելի քարոզել, բայց փոխարենը կարելի է 20.000.000 դրամ տրամադրել այսպիսի քարոզին։ Նոր Հայաստան, նոր արժեքներ և նոր բարքեր ու վերջ»:
https://www.facebook.com/artur.tovmasyan.7355/posts/401286304110529