Այսօր Վանաձորում անտառային հրդեհի հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հրշեջ-փրկարար է մահացել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը։
«Նախարար Ֆելիքս Ցոլակյանը Տավուշի մարզ այցը ընդհատել է ու այժմ գտնվում է Վանաձորում, դեպքի վայրում է։ Եվս մեկ փրկարար այրվածքներ է ստացել, վիճակը ծանր է, հիմա սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվում է Երևան»,- ասաց Զարգարյանը։
Մեր տեղեկություններով մահացած փրկարարը 22 տարեկան էր, իսկ վիրավորը՝ 27։
Հիշեցնենք, որ Լոռու մարզում՝ Բազումի լեռնաշղթայի անտառներում խոշոր հրդեհ է բռնկվել։ Հրշեջները մասնակցում էին հրդեհաշիջման աշխատանքներին։