
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պարզվում է, կրում է շվեյցարական թանկարժեք ժամացույց: Armtimes.com-ի տեսախցիկը ՀՀ կառավարության նոյեմբեր 18-ի նիստում ֆիքսել է, որ Երեւանի քաղաքապետը կրում է 1865 թվականին ժամացույցների շուկա մուտք գործած «Zenith» ընկերության արտադրանքը: Տարոն Մարգարյանի ժամացույցը գնահատվում է ավելի քան 4 հազար ԱՄՆ դոլար: Ժամացույցը մեխանիկական է, սլաքները ոսկեպատ են, իսկ ժամացույցի գոտին կոկորդիլոսի կաշվից է պատրաստված: Ժամացույցը չժանգոտվող պողպատից է, որոշ հատվածները սպիտակ ոսկուց է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: