Հասարակական տրանսպորտը հասանելի կդառնա Հայաստանի ամենահեռավոր գյուղերի համար`այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Հայաստանի գյուղերից շատերում տրանսպորտ չկա. մասնավոր ընկերություններին պարզապես ձեռնտու չէ այնտեղ դատարկ մեքենաներ ուղարկել։
«Հարցը լուծելու համար գյուղապետարաններին նոր ավտոբուսներ կտրամադրվեն: Արդեն սկսել են բաժանել դրանք: Արդեն երկու տարի ընթացող համայնքների խոշորացման ժամանակ բոլոր նոր համայնքապետարաններին տեխնիկական աջակցություն է տրամադրվում: Ոմանք ավտոբուս են խնդրել եւ ստացել են: Այժմ նրանք օրական առնվազն 2 անգամ իրենց ուժերով շրջկենտրոն են հասցնում գյուղի բնակիչներին: Ցանկանում ենք բոլոր հեռավոր գյուղերին նման որոշում առաջարկել: Դրանք բնակիչներին կհասցնեն մոտակա քաղաքներ, որտեղից էլ կանոնավոր կերպով տրանսպորտ է գնում դեպի Երեւան եւ այլ խոշոր քաղաքներ»,- նշել է Պապիկյանը:
Նա նաև ասել է, որ բոլոր գյուղերին տրանսպորտ տրամադրելու համար կպահանջվի մոտ 500 մլն դրամ: