Ծաղկի կրպակի սեփականատերը Երեւանի կենտրոնում փորձել է ինքնասպան լինել
Advertisement 1000 x 90

Ծաղկի կրպակի սեփականատերը Երեւանի կենտրոնում փորձել է ինքնասպան լինել

Հոկտեմբերի 25-ին, ժամը 13:03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցում՝ թանգարանի մոտ, քաղաքացին փորձում է դանակով իրեն վնասել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ Թադևոս Մ.-ն (ծնված 1976 թ.) իրեն պատկանող ծաղկի կրպակն ապամոնտաժելու պատճառով փորձել է ինքնասպան լինել:

Քաղաքապետարանի առևտրի վարչության պետի հետ բանակցությունների արդյունքում կանխվել է ինքնասպանության փորձը.  Թադևոս Մ.-ն տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին: