
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 25-ին, ժամը 14:02-ին քաղաքացուց ահազանգ է ստացել, որ ինքը մոլորվել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ «Պարզ լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարները հայտնաբերել են քաղաքացուն (Բելգիայի քաղաքացի Կառլոս Օռտեգու, ծնված՝ 1994 թ.):